News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

2023թ․ սեպտեմբերի 27-ին մեկ անձի կողմից հաղորդում է ստացվել Գորիս քաղաքի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և իր ականջը կտրելու վերաբերյալ։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն, դրա շրջանակներում պարզվում են հանգամանքները, այդ նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Պատվական Հակոբյանը և հայտնել, որ սեպտեմբերի 19-ին, Հակարիի կամրջի մոտ Արցախի Հանրապետության բնակիչ 49-ամյա Սարգիս Խուդյանի հրահանգով իր աջ ականջը կտրել են՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների Պ. Հակոբյանը հայտնել է , որ Ս. Խուդյանը «Խաչակիրների» ջոկատի հրամանատարն է:

45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են. նա պնդում է՝ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարի հրահանգով է դա արվել

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էջմիածնում երկհարկանի  տուն է այրվել. Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային...
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Եղեգիս գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկները...
Բայանդուր գյուղի տներից մեկի բակում գտնվող թոնրատանը հրդեհ է բռնկվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է վառելափայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել թոնրատան...
Սիսիան-Գորայք ճանապարհին բեռնատարը սահել է ձորը և շրջվել. վարորդն ինքնուրույն դուրս է եկել. նրան հոսպիտալացրել են
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է կոյուղագիծ. 2 քաղաքացու փրկարարները տեղափոխել են
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ