News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում սեպտեմբերի 29-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոյին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով գործընկերոջը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդիր մարմինների միջեւ շփումները կակտիվանան՝ նպաստելով երկկողմ եւ միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը: Կողմերը միակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների առաջմղման գործում կարեւոր դեր ունի միջխորհրդարանական համագործակցությունը:

Հանդիպման առանցքում են եղել Հայաստանում տիրող իրավիճակը եւ այն մարտահրավերները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների աջակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիայից, լայնածավալ հարձակումից եւ տեղահանման հանգեցրած գործոններից:

«Ադրբեջանի անօրինական գործողությունները բխում են միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքից»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքներն ու անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորվեն: ՀՀ ԱԺ խոսնակը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ իրականացված ոտնձգությունները՝ հիշեցնելով, որ դեռ Ադրբեջանի կողմից չեն վերադարձվել պատանդառության մեջ պահվող մեր հայրենակիցները:

Քննարկում է ընթացել տարածաշրջանի իրադրությամբ պայմանավորված տեղեկատվական պատերազմների եւ Ադրբեջանի կողմից սոցցանցերով սոսկալի կադրեր եւ ապատեղեկատվություն տարածելու վերաբերյալ: Գործընկերոջ խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին: Մտքեր են փոխանակվել հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման շուրջ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ