News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ ընկերներ գրում են, ասում, որ չեմ խոսում, անտարբեր եմ եւ այլն։ Ի՞նչ պետք է ասել՝ մեզ հետ տեղի ուենցողը աղետ է, այնպիսի աղետ, որ մեր անկախության շրջանում երբեք չենք ունեցել։

Ստացվել է էնպես, որ ում հետ երբեւէ աշխատել եմ, այսօր թիրախավորված են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից։ Չկա տրամաբանություն, չկա հանդուրժողականություն, սրտացավություն, չի էլ եղել անգամ իմ հանդեպ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ Ողբերգություն է, թե ինչի միջով են այսօր ու վերջին երեք տարիներին անցել ու անցնում մեր հայրենակիցները։

Ցավում եմ իմ ընկերների, իրենց ընտանիքների համար, ցավում եմ Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածի համար, ներողություն եմ խնդրում, որ մենք որպես հասարակություն, պետություն, նախկին ու ներկա չենք կարողանում պաշտպանել մեր հայրենակիցներին, լռում ենք, որովհետեւ ամաչում ենք, որովհետեւ այլեւս մեր խոսքը նշանակություն չունի, որովհետեւ կորցրել ենք մեր հանդեպ վստահությունը։

Ես ուզում եմ հավատալ ու կոչ անել, որ իշխանությունները, միջազգային համայնքը անի ամեն բան, որպեսզի Ռուբեն Վարդանյանը, մեր բոլոր գերի տղաները վերադառնան հայրենիք, պիտի արվի ամեն հնարավորն ու անհնարինը, որ Ադրբեջանում չմնա գեթ մեկ հայ։ Կոչ եմ անում նաեւ իմ նախկին կոլեգաներին ցուցաբերել հանդուրժողականություն եւ սրտացավություն մեր հայրենակիցների նկատմամբ՝ անկախ ամեն ինչից։

Ռուբենին ճանաչել եմ «Ավրորա»-ում աշխատելուս տարիներին, ճանաչում եմ որպես սրտացավ, կիրթ, Հայաստանն ու Արցախը սիրող ու մտահոգ մարդու։ Ինձ համար ընկալելի չէ Ռուբենի դեմ արշավը, ընկալելի չէ նաեւ նրա անզգույշ ձևակերպումն օգտագործելն ու դրա շուրջ գեոպոլիտիկ վերլուծություններ անելը, ձեւակերպման վրա դավադրություններ կառուցելը։

Ռուբենի կնոջը, զավակներին ցանկանում եմ ուժ, համբերություն եւ հավատ։

Հայաստանի Հանրապետությունը պիտի պաշտպանի իր քաղաքացիներին, պիտի պաշտպանի ամեն տեղ ու ամեն հարցում։ Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ փաստահավաք աշխատանքի արդյունքները կներկայացվեն միջազգային դերակատարներին. ՄԻՊ-ը՝ Բուիքսին
Անահիտ Մանասյանը ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության նախագահին ներկայացրել է...
Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, որովհետեւ ինքը շատ ավելի բան գիտի․ Արթուր Խաչատրյան
Տեսեք, Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական բոլոր հակառակորդները...
Հայաստանում ԼՂ ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. Պապոյան
Այն, ինչ արվում է, դրանք ականներ են հայկական պետականության տակ. մենք ուզում ենք ունենալ պետություն, ոչ թե հայրենիք…
Լավագույն լուծումն այն է, որ այս ստատուս քվոն պահենք՝ ոչ գանք, ոչ գնանք. Գեւորգ Պապոյանը՝ փախստականների վերադարձի մասին
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում մի շարք կետեր համաձայնեցված...
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Ամենաշատ