News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեր երկրների միջև բարեկամական կապերը հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Չինաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումն ու ընդլայնումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Այսօր արդեն վստահությամբ կարող ենք խոսել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արձանագրված ձեռքբերումների և հաջողությունների մասին։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով որակական նոր մակարդակի կբարձրացնենք հայ-չինական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ