News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի, Սյունիքի մարզերում ԼՂ մեր հայրենակիցների առաջնային կարիքների գնահատմանը զուգահեռ ջանքերն առավել կենտրոնացվել են խոցելի խմբերին ծառայություններ տրամադրելուն: Խոսքը միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին համապատասխան խնամքի հաստատություններում տեղավորելու ուղղությամբ աշխատանքներին է վերաբերում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Այս պահի դրությամբ շուրջ 100 խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներ, որոնց մեջ կան նաև հաշմանդամություն ունեցող անձինք, տեղավորվել են համապատասխան խնամքի կենտրոններում, որոնք գտնվում են ԱՍՀՆ-ի ենթակայության ներքո:

«Ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել մեր խնամքի հաստատություններում, և ունենք որոշակի դեպքեր, որ առանց ուղեկցման երեխաներ ունենք, որոնք այս կամ այն պատճառով առողջապահական մեր գործընկերների վերահսկողության ներքո են, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ ծնողների հետ կապը պահվում է:

Առաջնային կարիքի արձանագրման հարթակում ժամը 14:00-ի դրությամբ ավելի քան 15300 կարիք է արձանագրվել, իսկ սոցիալական աջակցության քարտեզի հարթակում ավելի քան 180 սուբյեկտ, կազմակերպություն են իր առաջարկները ներկայացրել:

114 թեժ գծին ժամը 14:00-ի դրությամբ ավելի քան 8500 զանգ է ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ փաստահավաք աշխատանքի արդյունքները կներկայացվեն միջազգային դերակատարներին. ՄԻՊ-ը՝ Բուիքսին
Անահիտ Մանասյանը ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության նախագահին ներկայացրել է...
Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, որովհետեւ ինքը շատ ավելի բան գիտի․ Արթուր Խաչատրյան
Տեսեք, Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական բոլոր հակառակորդները...
Հայաստանում ԼՂ ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. Պապոյան
Այն, ինչ արվում է, դրանք ականներ են հայկական պետականության տակ. մենք ուզում ենք ունենալ պետություն, ոչ թե հայրենիք…
Լավագույն լուծումն այն է, որ այս ստատուս քվոն պահենք՝ ոչ գանք, ոչ գնանք. Գեւորգ Պապոյանը՝ փախստականների վերադարձի մասին
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում մի շարք կետեր համաձայնեցված...
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Ամենաշատ