News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված ստուգողական գործողություններով պարզվել էր, որ նա սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134,2-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի մեքենայի վարորդի կողմից վրաերթի էր ենթարկվել: Վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի:

Սեպտեմբերի 27-ի ժամը 23.15-ին, վրաերթի ենթարկված տղամարդը, որը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ Գարիկ Թովմասյանն է, հիվանդանոցում մահացել է:

ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահվան ելքով վրաերթը կատարել է «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայի 63-ամյա վարորդը: ՆԳՆ ոստիկանության Գորիսի և Վայքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «ՎԱԶ-21099»-ի վարորդը սեպտեմբերի 28-ին, ժամը 04.00-ին, Գորիս քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վայոց ձորի քննչական վարչություն, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է
Ոստիկանները և քննիչները պարզել են նաև, որ մահացածը Հնդկաստանի հանրապետության քաղաքացի Մոհամմադ Այլասինն է...
Այս գիշեր Մյասնիկյան պողոտայում բախվել են Maserati-ն եւ Toyota-ն. վարորդներն արգելափակվել են մեքենաներում
Դեկտեմբերի 6-ին` ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Տավուշի մարզի Սեւքար գյուղի մոտ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հրդեհ Կաթնառատ գյուղի մոտակայքում. այրվել է 80 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ` Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մուտքում
Դեկտեմբերի 5-ին` ժամը 04:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և տրակտորը․ կա 4 վիրավոր
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ