
90 տարեկանում մահացել է ամենատարեց սենատորը՝ Դիանա Ֆայնշտեյնը, որն այդ պաշտոնում ծառայել է ավելի քան երեք տասնամյակ և դարձել է ԱՄՆ քաղաքականության մեջ կանանց առաջամարտիկը։
Ֆայնշտեյնը ԱՄՆ Սենատի ամենատարեց անդամն էր։ Ամիսներ շարունակ Կալիֆորնիայի դեմոկրատը տառապել է հիշողության և մտավոր կարողությունների հետ կապված խնդիրներից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նրան անվանել է «քաղաքացիական ազատությունների և ազգային անվտանգության քաղաքականության կրքոտ ջատագով»։