News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն անդրադարձել է Արցախի բնակիչների բռնի տեղահանմանը: 

«Հրատապ է շարունակական անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում արտակարգ օգնության տրամադրմանը», - նշված է հայտարարությունում:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հիշեցրել է Եվրահանձնաժողովի կողմից հումանիտար օգնության 5 միլիոն եվրոյի լրացուցիչ փաթեթի մասին։

«ԵՄ-ն և անդամ երկրները պատրաստ են տրամադրել լրացուցիչ հումանիտար օգնություն», - հավելել են պատվիրակությունում։

Հայտարարությունում նշվել է ՄԱԿ-ի առաքելության մասին ևս․

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ առաջիկա օրերի ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք»:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հավելել է, թե Եմ հաշվի է առնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի  հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկը և կշարունակի ուշադրությամբ հետևել տեղում զարգացումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ