
Իրանի զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների փոխնախարար Մարիամ Ջելալին Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության նախարարության միջազգային գործերի գլխավոր տնօրենին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել երկու երկրների միջև վիզաների վերացման համար։
ISNA գործակալության հաղորդմամբ, այս նախաձեռնությունը ներկայացվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստի շրջանակում, որն անցկացվել է արաբական թագավորությունում։ «Իրանի զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների նախարար Սեյեդ Էզաթոլլահ Զարղամիի ուղերձը փոխանցեցի Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության նախարարության միջազգային գործերի գլխավոր տնօրեն Սուլթան Ալ Մուսալամին։ Այս ուղերձը Իրան այցելելու հրավեր էր պարունակում, Ջելալիի խոսքն է մեջբերում գործակալությունը։ «Բացի այդ, մենք առաջարկել ենք ստեղծել աշխատանքային խումբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև վիզաների վերացման համար»:
Պայմանագրի այլ մանրամասներ փոխնախարարը չի հայտնել։