News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզերին։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից՝ նախարարը ողջունել և շնորհավորել է նորանշանակ դեսպանին, համոզմունք հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության նախադրյալներ կան: Ռոբերտ Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության հիմնական գործառույթներն ու զարգացման հեռանկարները, նշել, որ տպավորված է տիեզերքի հետազոտության, տիեզերական արդյունաբերության և սարքաշինության ոլորտներում Լյուքսեմբուրգի ունեցած փորձով:

Դեսպան Ալեն դը Մյույզերին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, հավելել է, որ  իրատեսական է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, ստարտափ էկոհամակարգի, տիեզերական գործունեության և կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ:

Դեսպանն առաջարկել է դիտարկել նաև փոխգործակցությունը Լյուքսեմբուրգի Startups House-ի հետ, որը մեկ տանիքի տակ է համախմբել նորարարական կենտրոններին, ինկուբատորներին, բիզնես աքսելերատորներին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ կապված թվայնացման, վենչուրային հիմնադրամների, ֆինթեք, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական հաքերները երեկ կոտրել են krtadarak.am կայքի էջը եւ տեղադրել Թուրքիայի դրոշը. Մարտիրոսյան
Մարտիրոսյանը նշեց, որ չի կարող ասել, թե անվտանգության հետ կապված ինչ խնդիր է եղել կայքի հետ կապված…
ԲՏԱ նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում ենք. Amazon web services-ի ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին...
Yandex Go-ն «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով 3 միլիոն դրամ կփոխանցի Հայաստանի բարեգործական կազմակերպություններին
Որքան երկար երթուղի և շատ ուղևորություն, այնքան մեծ ներդրում...
ICANN. Բևեռացվող աշխարհաքաղաքականությունը կարող է սկսել քայքայել ինտերնետի հիմքերը
Շատ կարևոր է տարբերակել, թե երկրներն ինչ են որոշում անել բովանդակության վերահսկողության, այլ ոչ թե տեխնիկական ենթակառուցվածքի հետ
Truth Social մայր ընկերությունը դատի է տվել 20 ԶԼՄ-ների՝ պահանջելով 1,5 մլրդ դոլարի փոխհատուցում
Ընկերությունը փոխհատուցում է պահանջում...
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա (ֆոտո)
Մենք մեծագույն հպարտությամբ ենք հետևում, թե ինչպես են խաղային տեխնոլոգիաները հետաքրքրություն առաջացնում երեխաների և դեռահասների շրջանում...
Ամենաշատ