News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Վրաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններ Շերազ Գասրին և Պիտեր Ֆիշերը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Վրաստանի քաղաքական ուժերին միավորվել ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու նպատակի շուրջ։ Դեսպանների հայտարարությունը հրապարակվել է ֆեյսբուքում՝ Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների էջերում։

«2023 թվականի դեկտեմբերին Եվրամիությունը և Վրաստանը կունենան Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու պատմական հնարավորություն։ Սա կլինի Վրաստանի և Եվրամիության միջև երկարաժամկետ գործընկերության և բարեկամության հաջորդ քայլը, որի նպատակը Վրաստանի անդամակցությունն է ԵՄ-ին։ Կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին համախմբվել այս նպատակի շուրջ և միասին աշխատել դրան հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Երկու երկրների դեսպանները ողջունել են նաև Վրաստանի ղեկավարության այցերը եվրոպական երկրներ և վստահեցրել, որ Եվրամիությունը «կշարունակի կանգնել Վրաստանի կողքին՝ թեկնածուի կարգավիճակի և ԵՄ անդամակցության ճանապարհին»։

ԵՄ առաջնորդները 2022 թվականի հունիսին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհեցին Մոլդովային և Ուկրաինային, սակայն մերժեցին Վրաստանին՝ ճանաչելով միայն նրա եվրոպական հեռանկարը։ Նրանք մատնանշել են 12 առաջարկություն՝ ապագայում հանրապետությանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու համար, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, օլիգարխների դեմ օրենքի ընդունմանը, օմբուդսմենի ընտրության օրենսդրության բարելավմանը և այլն։   Իրականացման ամենադժվար առաջարկներից մեկը համարվում է իշխող կուսակցության և ընդդիմության միջև բևեռացման խնդրի լուծումը։

Այս տարվա դեկտեմբերին սպասվում է Եվրախորհրդի կրկնակի որոշումը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ