News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Փոխվարչապետը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները, ինչպես նաև Կառավարության կողմից դրանց բավարարմանն ուղղված կարճաժամկետ և միջնաժամկետ անելիքները։ Վասիլիս Մարագոսն իր անհանգստությունն է հայտնել ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք ուղղություններով ընթացող համագործակցության ընթացքի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ