News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Կուբան գրեթե 50 տարի ղեկավարած Ֆիդել Կաստրոն ամեն վայրկյան մտածում էր մարդկանց մասին և հոգ էր տանում ընդհանուր բարօրության հասնելու համար, նա վիթխարի անձնավորություն էր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ելույթ ունենալով «Ռուսաստան – Լատինական Ամերիկա» միջազգային խորհրդարանական համաժողովում, Պուտինը հիշատակել է լատինամերիկյան «հանուն արդարության և սոցիալական հավասարության մարտնչած անձնուրաց մարտիկներ» Սալվադոր Ալյենդեին, Էռնեստո Չե Գևարային և Ֆիդել Կաստրոյին։ Ներկաները նրանց անունները ողջունել են երկար ծափահարություններով։

«Պետք է ասեմ, որ այս ծափահարությունները տեղին են, ինչպես ասում են։ Ծափահարություններ, որոնք խոսում են այն մարդկանց դերի մասին, որոնց ես հենց նոր նշեցի»,- նշել է Պուտինը։

Նա հավելել է, որ հիշում է իր հանդիպումները Ֆիդել Կաստրոյի հետ, դրանք մի քանիսն են եղել։

«Նա վիթխարի անձնավորություն էր: Նա մի մարդ էր, որն ամեն վայրկյան մտածում էր մարդկանց մասին և ոչ միայն կուբացիների մասին։ Նա մտածում էր ամբողջ Լատինական Ամերիկայի մասին, մտածում էր մոլորակի, Երկրի բոլոր մարդկանց մասին։ Եվ, իրոք, նրա ողջ գիտակցությունը տոգորված էր ընդհանուր բարօրության ու արդարության հասնելու մտահոգությամբ։ Նա յուրահատուկ անհատականություն էր։ Ահա այսպիսի մարդիկ է ծնում Լատինական Ամերիկան»,- ասել է ՌԴ նախագահը։

Ֆիդել Կաստրոն Կուբայի հեղափոխական շարժման առաջնորդներից է, որը 1959-2008 թվականներին զբաղեցրել է Կուբայի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը։ Մահացել է 2016թ.-ին։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ