News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներդրումները ուկրաինական տնտեսության մեջ 2023 թվականին հասել են 1,2 միլիարդ եվրոյի։ Ինչպես նշվում է վարկային կազմակերպության  հաղորդագրության մեջ, դրա ղեկավար Օդիլ Ռենո-Բասսոն այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Կիևում կայացած հանդիպման ժամանակ։ 

 Նախկինում բանկը խոստացել էր 2022-2023 թվականների համար Ուկրաինային մինչև 3 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրել՝ տնտեսության իրական հատվածներին և մասնավոր բիզնեսին աջակցելու համար։ ՎԶԵԲ-ի տվյալներով, հաշվի առնելով նախորդ տարի հատկացված 1,7 միլիարդ եվրոն (սա կազմել է նրա ընդհանուր ներդրումների 10%-ը), պարտավորությունը կկատարվի «շատ շուտով»։

Բանկը Ուկրաինային աջակցության հինգ հիմնական ուղղություններ է առանձնացրել: Դրանք են էներգետիկ անվտանգությունը, առևտրային գործողությունների  ֆինանսավորումը, հիմնական ենթակառուցվածքների պաշտպանությունը, պարենային անվտանգությունը և դեղագործական ընկերությունների ապահովումը:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ