News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Գեներալ Չարլզ Բրաունը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի (CHS) նախագահի պաշտոնը։   ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի մասնակցությամբ գեներալ Մարկ Միլիի այս պաշտոնից հրաժարականի և նրա լիազորությունները Բրաունին փոխանցելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանում (Վիրջինիա)՝  Մայեր Հենդերսոն Հոլլ ռազմաբազայում։

Բրաունը մինչև վերջերս ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետն էր։ Նախկինում նա հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

1962 թվականին ծնված Բրաունը  զինվորականների ընտանիքից  է։ Եղել է մարտական ​​գործողությունների մասնակից։ Ակտիվ զինվորական ծառայության մեջ է 1984 թվականից։ 2018-ից 2020 թվականներին Բրաունը ղեկավարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերը Խաղաղ օվկիանոսում: 2016-2018 թվականներին եղել է ԱՄՆ ՌՕՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավարի տեղակալը, որի օպերատիվ պատասխանատվության ոլորտը հիմնականում ներառում էր Մերձավոր Արևելքը։ 2014-2015 թվականներին  եղել է Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈՒ միջուկային զսպման պատասխանատու:

CHS-ի նախագահը ԱՄՆ զինված ուժերի օպերատիվ կառավարում չի իրականացնում։ Այս պաշտոնի կրողը համարվում է ամերիկյան բարձրագույն ռազմական հրամանատարը և ԱՄՆ նախագահի գլխավոր ռազմական խորհրդականը։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ