
Դանիան 1 մլն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից հարկադիր վերաբնակված անձանց մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ օգնությունը կտրամադրվի Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով, որն աջակցում է Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը և Կարմիր Խաչի շարժման գործընկերներին՝ հակամարտությունից տուժած հայ բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործում, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Շտապ միջոցառումները վերաբերելու են կացարանների տրամադրման, սննդի անվտանգության, առողջության և խնամքի հարցերին: