
Նախօրեին Երեւանից Ստեփանակերտ ուղեւորված ավտոբուսներով արդեն Գորիս են տեղափոխվել 1560 քաղաքացիներ։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նախօրեին ավտոբուսները մեկնել էին Ստեփանակերտ եւ այսօր 1560 մարդու արդեն տեղափոխել են Գորիս։ Ավտոբուսները ետադարձ ուղղությամբ մեկնել են Ստեփանակերտ, ընդհանուր թվով 46 ավտոբուս։ ՏԿԵ նախարարությունից հաղորդել են, որ ժամը 18։40-ի դրությամբ նրանք արդեն իսկ հատել են Հակարիի կամուրջը։ Կարծում եմ՝ հաշված ժամերի ընթացքում կլինեն Ստեփանակերտում եւ ետադարձ կրկին մեկ երթ կկատարեն»,- ասաց նա: