News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը


Արցախում պատերազմ է գնում, չգիտենք՝ ինչ է լինելու, Վազգեն Մանուկյանն ասում է՝ պարալիզացնում ենք քաղաքը, գնում ենք պատգամավորների հետեւից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Եկել ինձ ամոթանք էին գոռում: Սիրիահայ մի դաշնակ կար, եկել գոռում էր: Եկել ո՞ւմ ես ամոթանք գոռում, ի՞նչ: Բախտները բերել է, որ ես բակում չեմ եղել: Իմ անցած ճանապարհը… ես այս 30 տարում Վազգեն Սարգսյանի առաջին տեղակալը լինելով, անցել եմ ուրույն ճանապարհ, դու եկել իմ  հայաթում ինձ ամոթանք ես տալի՞ս: Հիմա էստեղ եմ, դե եկեք: Հանրահավաք էին անում, պարալիզացնում էին, պարզվեց՝ իրենք պարալիզացվեցին, իրար են ուտում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է Արցախը հանձնելու մեջ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իրենք Արցախը տվողներին մի թթու խոսք չեն ասել, ասում են՝ կեցցե Շահրամանյանը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ