News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն մուտք գործած մեր հայրենակիցներից 27 հազար 396–ին պետության կողմից տրամադրվել է անվճար կացարան։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա ներկայացրեց, թե որ մարզերում քանի անձի է կացարան տրամադրվել․

«Արագածոտնի մարզում կացարան է տրամադրվել 1617, Արարատի մարզում` 6139, Արմավիրի մարզում` 2749, Գեղարքունիքի մարզում` 2398, Լոռիում` 1404, Կոտայքում` 7078, Շիրակում` 1067, Սյունիքում` 2094, Վայոց Ձորում` 1613, Տավուշում` 1237 անձի»։

Նրա խոսքով՝ տեղաբաշխումը կատարվում է տարբեր մարզերում և համայնքներում, առաջարկվում է այն բոլոր կացարանները, որոնք կարճաժամկետ կարող են ծառայել բռնի տեղահանվածներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ