News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Միչիգանում Ford-ի և General Motors-ի ևս երկու ձեռնարկության աշխատակիցներ կմիանան գործադուլ անող ավտոարդյունաբերության աշխատողներին՝ գործադուլավորների ընդհանուր թիվը հասցնելով 25000-ի, ասվում է United Auto Workers-ի հայտարարության մեջ:

 Արհմիությունը լրացուցիչ գործադուլների կոչ չի արել Stellantis գործարաններում, քանի որ զգալի առաջընթաց է գրանցվել նրա ղեկավարության հետ բանակցություններում:

Միչիգանում  խոշոր ավտոարտադրողներին (Ford, General Motors և Stellantis)  պատկանող մի քանի գործարանների աշխատակիցները  սեպտեմբերի 15-ին գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և բարելավել աշխատանքային պայմանները: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախագահի պաշտոնի համար պայքարում նրա գլխավոր մրցակից՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, արդեն հանդիպել են գործադուլ անող աշխատողների հետ։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ