News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տնօրեն Շալանդա Յանգը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կկարողանա օգնել Ուկրաինային շաթդաունի դեպքում, սակայն սեփական պահուստները անհանգստության տեղիք են տալիս։

«Ակնհայտ է, որ  միջոցների որոշակի մնացորդներ  կան Ուկրաինայի օգնությունը շարունակելու համար»,-  ասել է Յանգը:

Ավելի վաղ հանրապետական ​​սենատոր Ռենդ Փոլը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարության շաթդաունից խուսափելու համար համաձայն  է բյուջեի արագացված քվեարկությանը, որը չի ներառի միջոցներ Ուկրաինային օգնելու համար։

Ըստ նրա, եթե ամերիկյան ղեկավարությունը պնդում է ԱՄՆ-ի հաշվին  այլ երկրի կառավարությանը ֆինանսավորելը, ապա բյուջեի ընդունման ձգձգման համար պետք է մեղադրի բացառապես սեփական անզիջումությունը։

ԱՄՆ-ում շաթդաունը նշանակում է կառավարության աշխատանքի ժամանակավոր դադարեցում։ Այս իրավիճակն առաջանում է, երբ Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ պետական ​​կառույցների ֆինանսավորման հարցում, ինչի հետևանքով ոչ կարևոր մարմինները ժամանակավորապես փակվում են, իսկ դրանց աշխատակիցները գնում են չվճարվող արձակուրդի:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ