
ՆԱՏՕ-ն, Կոսովոյում իրավիճակի վերջին սրման պատճառով, մտադիր է մեծացնել KFOR-ի ուժերի ներկայությունը Սերբիայի հետ սահմանին անվտանգությունն ապահովելու համար, ուրբաթ հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Միացյալ Նահանգներն աշխատում է ՆԱՏՕ-ի գործընկերների հետ՝ հակազդելու Կոսովոյում իրավիճակն ապակայունացնելու ջանքերին... Ի պատասխան՝ KFOR-ի ուժերը կմեծացնեն իրենց ներկայությունը Կոսովոյի և Սերբիայի սահմանին», - ասել է Քիրբին լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ։
Նա Սերբիայի և Կոսովոյի իշխանություններին կոչ է արել ձեռնպահ մնալ բռնության սրացումից՝ միաժամանակ պաշտոնական Բելգրադից պահանջելով դուրս բերել զորքերը տարածաշրջանի սահմաններից։