News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Իշխանությունը քննարկում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իշխանությունը չի անջատում ՀՀ-ում ռուսական հեռուսաալիքներն այն դեպքում, երբ դրանք միջամտում են ՀՀ-ի ներքն գործերին, ինչն արգելված է ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարությունների միջև կնքված պայմանագրով։

Նրա խոսքով՝ հեռուստաալիքներն անջատելն իրականում մեծ փրկություն չի լինելու, քանի որ ներկայում կա նաև համացանցը։ Բացի այդ, ըստ Բադալյանի, ռուսական քարոզչությունը տարբեր խողողվակներով է տարվում՝ ներառյալ երկրի ներսում գործող գործակալների միջոցով։

Բադալյանի խոսքով՝ ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը հակահայկական է և «սպառնալիք է պետության անվտանգությանը»։ 

«Կարծում եմ, որ ինչ-որ քայլեր կանեն, որովհետև երբ ինչ-որ բան սպառնում է պետության անվտանգությանը, ապա այդ քայլերն անպայման պիտի արվեն՝ անկախ նրանից՝ դրանք օգուտ կտան, թե օգուտ չեն տա»,- նշեց է ՔՊ-ականը՝ հավելելով, որ ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցն իրականում վաղուց է քննարկվում և որոշում կայացնելու դեպքում համապատասխան գերատեսչությունները հայտարարություններ կանեն։

«Նույնիսկ ԱԺ լիագումար նիստերի ընթացքում է հարցը բարձրացվել, հանրությունը տեսել է։ Ամեն անգամ, երբ հեռուստատեսությանը վերաբերող հարց է քննարկվում, միշտ, պարտադիր այդ հարցը բարձրացվել է»,- նշեց է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BBC. Ադրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար
Ղարաբաղի վերադարձը և տարածքային ամբողջականությունը, այլևս արդիական չեն․․․
Ռոստելեկոմի դուստր ձեռնարկության տվյալների կենտրոնը Հայաստանում կսկսի գործել 2024 թվականի գարնանը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 6-ին այցելել է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը հանդիսացող...
Bild-ը աշխատանքից հեռացրել է իր թղթակցին «Սովորել սիրել Ռուսաստանը» գրքի համահեղինակ լինելու համար
Խմբագրությունն այս որոշումը կայացրել է․․․
ԱՄՆ-ն ՀՀ-ում լրագրողական գերազանցության կենտրոն է ստեղծում լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնում
Համալսարանական փոխգործակցության այս քառամյա նախաձեռնությունը կյանքի...
Sports Illustrated-ին մեղադրել են արհեստական բանականության գրած հոդվածների հրապարակման մեջ
Sports Illustrated-ը հանել է հոդվածներն այն բանից հետո, երբ հաստատվել է, որ դրանք գրել է արհեստական բանականությունը...
Ադրբեջանը կանչել է արևմտյան երկրների դեսպաններին՝ նրանց մեղադրելով ԱբզասՄեդիա ընդդիմադիր լրատվամիջոցին աջակցելու մեջ
Հանդիպումների ժամանակ նշվել է, որ AbzasMedia լրատվական պորտալը, այդ երկրներում գրանցված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ