News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչով միջազգային պայմանագրի վավերացումը կարող է վատթարացնել միջպետական հարաբերությունները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում հայ-ռուսական հարաբերությունների սրվելու մասին զգուշացումներին։

«Եթե նայենք Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացրած այն երկրների աշխարհագրությունը, ապա կտեսնենք, որ կան պետություններ, որոնք տակավին դեպի Արեւմուտք չեն էլ ձգտում։ Ինչո՞ւ ոչ մեկ Տաջիկստանի մասին չի խոսում, այդ երկիրը լինելով ՀԱՊԿ անդամ, ԱՊՀ անդամ, վավերացրել է կանոնադրությունը, եւ կարծես՝ որեւիցե մեկը որեւէ աշխարհաքաղաքական փոփոխություն դրա մեջ չի տեսել։ 123 պետություն է վավերացրել այս կանոնադրությունը, դա ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունն է։ Վավերացման գործընթացը մեկնարկել էր 2000-ականներից»,- ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ սանկցայից հետո ՀՀ իշխանությունները նոր թափ տվեցին այդ կանոնադրության վավերացմանը, Վարդանյանն արձագանքեց.

«Զարմանք է իմ մոտ առաջանում։ Մենք Արցախից այս պահի դրությամբ ունենք բռնի տեղահանվածների հսկայական խումբ։ Մենք պետք է արձագանքենք, դրա համար մեզ պետք է համապատասխան քրեաիրավական  գնահատական տալ այս ամեն ինչին։ Բռնի տեղահանվածների իրավունքները պետք է պաշտպանվեն, մեզնից յուրաքանչյուրը պահանջում է, որ արդյունավետ իրականացնենք այդ անձանց իրավունքների պաշտպանությունը։ Այդ գործում այլ միջազգային քրեական դատարան գոյություն չունի»։

Հարցին՝ եթե Պուտինը գա Հայաստան ի՞նչ է լինելու, Վարդանյանն ասաց. «Գիտեք, համաշխարհային պրակտիկայի մեջ չի եղել որեւիցե դեպք, երբ գործող նախագահը որեւիցե երկրի որեւիցե անդամ պետության տարածքում ձերբակալվի։ Երկրորդ, նախագահներն ունեն անձեռնմխելիություն, երրորդ՝ հայ-ռուսական հարաբերություններն ու իրավապայմանագրային բազան բավականին լայն է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳ ղեկավարը խնդրել է գերմանական Deutsche Welle-ի լրագրողին չխեղաթյուրել իր խոսքերը ԵԱՀԿ ճակատագրի մասին
Միջադեպը տեղի է ունեցել մամուլի ասուլիսում...
Ռուսաստանի ՊՆ-ն 2024-ին ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում չորս զորավարժություն կանցկացնի 
Հիմնական ջանքերը նախատեսվում է կենտրոնացնել հատուկ գործողության խնդիրները լուծելու համար զորքերի պատրաստման վրա...
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների զրույցը կարող է հանգստացնել իրավիճակը. Մարկեդոնով
Միաժամանակ, զգացվում է, որ Երեւանը պատրաստ չէ (գոնե դեռ) հարաբերություններում խորացող անջրպետին...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը. ԱԳՆ
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին` նոյեմբերի 30-ին…
Հյուսիսային Մակեդոնիայում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, կողմերը համեմատել են ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի շուրջ մոտեցումները...
ՀԱՊԿ-ից դուրս գալու օրը գալու է, եթե հանկարծ դա չլինի, ապա տեղի է ունեցել ինչ-որ ծայրահեղ  իրողություն. քաղաքագետ
Քաղաքագետի խոսքով՝ իշխանության նպատակը հայ-ռուսական հարաբերությունների որակի վատացումն էր եւ որպես վերջնանպատակ  …
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ