
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը SpaceX-ի և Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկին հրավիրել է մասնակցելու 2024 թվականին Թուրքիայում կայանալիք Teknofest տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
«Սիրելի Իլոն Մասկ, մենք շատ ուրախ կլինենք տեսնել քեզ հաջորդ տարի աշխարհի խոշորագույն ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական փառատոնում՝ Teknofest-ում: Հավատում եմ, որ փոխշահավետության վրա հիմնված համագործակցությամբ մենք մեծ ներդրում կունենանք մեր երկրի և մարդկության բազմաթիվ ոլորտներում։ Հուսով եմ՝ մոտալուտ հանդիպման»,- գրել է նա։