News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը զոհվել է մարտական դիրքը հետ գրավելիս դիպուկահարի կրակոցից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Սաղյանի մարտական ընկերը։

«Առաջին օրն է զոհվել։ Մարտական դիրքը հետ վերցնելիս է զոհվել. ադրբեջանական կողմը գրավել է մեր դիրքը, մի քանի ժամ հետո հետո այդ դիրքը հետ գրավելիս է դեպքը եղել»,- ասել է մարտական ընկերը եւ հավելել, որ Մարտունի քաղաքից այդ հարձակման հետեւանքով 6 զոհ է եղել։

Հիշելով քաղաքապետի արած գործերը՝ մարտական ընկերն ասել է. «Մարտունու համար շատ բան է արել։ Տնից վերջին կոպեկն էլ ա հանել, ժողովրդի համար է արել։ Այդ տղային թերություն ընդհանրապես չի եղել։ Մենք մեր քաղաքում շատ քաղաքապետեր ենք տեսել, բայց այդ ձեւի քաղաքապետ չենք տեսել»։

Նշենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորության արարողությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին 13:00-ից ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակման էր անցել Արցախի դեմ, որի հետեւանքով հայկական կողմը ունեցել է հարյուրավոր զոհեր ու վիրավորները: Այդ հարձակման արդյունքում Արցախի իշխանությունները համաձայնել են ռուս խաղաղապահների առաջարկությանը՝ զինադադար հաստատելու, որով նախատեսվում է Արցախի ՊԲ զինաթափում, Արցախի Հանրապետության պետական մարմինների լուծարում եւ ինտեգրում Ադրբեջանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ