
Կիևում ԵՄ դեսպան Կատարինա Մատերնովան հայտարարել է, որ Ուկրաինան կարող է անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը։ Նրա խոսքը մեջբերում է ուկրաինական «European Truth» պարբերականը։
Նա ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության պայման է անվանել Բրյուսելի կողմից սահմանված բարեփոխումների ավարտը․ դատական և օրենսդրական բարեփոխումները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ հաջող պայքարը։
«Ես հավատում եմ, որ Ուկրաինան կավարտի աշխատանքը այն յոթ քայլերի ուղղությամբ, որոնք Եվրահանձնաժողովը նշել է 2022 թվականի հունիսի իր հանձնարարականում։ <..> Կարծում եմ, որ 2030 թվականը իրատեսական վերջնաժամկետ է, շատ աշխատելու դեպքում»,- ասել է նա։
Ըստ Մատերնովայի, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են սկսվել այս տարվա դեկտեմբերին։