News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը հաշվի է առնում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև էսկալացիայի վտանգը՝ կապված Ուկրաինային ամերիկյան աջակցության հետ, սակայն հարկ չի համարում դադարեցնել ռազմական օգնությունը Կիևին դրա պատճառով։ Այս դիրքորոշումն է  հայտնել  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը ամերիկյան The Atlantic պարբերականին տված հարցազրույցում։

«Այս հարցն ինձ գիշերները քնել չի թողնում, - ասել է նա՝  խոսելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև աճող էսկալացիայի վտանգի մասին։- Եվ եթե դա այդպես չլիներ, ինձ պետք կլիներ ազատել աշխատանքից։ Որովհետև սա լուրջ խնդիր է, որտեղ խաղադրույքները մեծ են»:

«Վաշինգտոնում [այս մասին] բանավեճը հիմնականում հանգում է երկու հակադիր ծայրահեղությունների», - պատմել է Սալիվանը: Ըստ նրա, առաջին տեսակետի կողմնակիցներն ասում են. «Դուք վախկոտ եք, եթե նույնիսկ մտածում ես Ռուսաստանի կողմից էսկալացիայի կամ միջուկային զենքի օգտագործման մասին։ Ինչպե՞ս կարող եք  նույնիսկ մտածել դրա մասին»: Սալիվանի վկայությամբ, մյուս ծայրահեղությունը հետևյալն է․ «Պետք չէ որևէ բան անել Ուկրաինային օգնելու համար, քանի որ դա, ինքնըստինքյան, նշանակում է, որ երրորդ համաշխարհային պատերազմ է լինելու», - պարզաբանել է նա։

«Ինչպես շատ դեպքերում, պատասխանը  է այս երկու [դիրքորոշումների] միջև է»,- ասել է ԱՄՆ նախագահի օգնականը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ճիշտ դիրքորոշումը հետևյալն է. «Մենք պետք է մտածենք և հաշվի առնենք հնարավոր էսկալացիան։ Մյուս կողմից, մենք չպետք է կաթվածահար լինենք սրա պատճառով։ Եվ մենք  կաթվածահար չենք եղել՝ հաշվի առնելով ժամանակակից զենքի այն հսկայական ծավալները, որոնք ուղարկել ենք Ուկրաինա»։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինային Արևմուտքի օգնությունը կրճատվել է 87 տոկոսով. IfW
Աջակցության կրճատումն անդրադարձել է բոլոր ոլորտներին՝ հումանիտար, ֆինանսական և ռազմական...
Բայդեն. Մենք չենք կարող թույլ տալ, որ Պուտինը հաղթի
Վարչակազմի պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնը ծրագրում է դեկտեմբերի 6-ին հայտարարել Կիևին 175 միլիոն դոլար...
ԱՄՆ-ն Ուկրաինային մինչեւ 175 մլն դոլարի սպառազինության նոր փաթեթ է հատկացրել
Այս փաթեթը, որը հավաքված է Ուկրաինային օգնելու համար մեզ մնացած սահմանափակ ռեսուրսներից․․․
Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ Ուկրաինայի օգնության փաթեթին մինչև Սուրբ Ծննդյան արձակուրդները
Կոնգրեսը պետք է լրացուցիչ հատկացումներ ընդունի Ուկրաինայի համար
Սպիտակ տունն ասում է, որ Կոնգրեսի հանրապետականները «պատանդ են պահում Ուկրաինային օգնությունը»
Մենք գիտենք, որ Կոնգրեսում Ուկրաինային երկկուսակցական աջակցություն կա․․․
Մոսկվան դեռ պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել. Պեսկով
Նախագահը բազմիցս ասել է, որ մեզ համար գլխավորը մեր նպատակներին հասնելն է...
Ամենաշատ