News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Արցախի Կարմիր Շուկա գյուղից բռնի տեղահանված մի քանի ընտանիք 8 երեխայի հետ մնացել են դրսում։ NEWS.am-ին երեխաների մայրը՝ Լյուդմիլա Մարգարյանը, պատմում է, որ Ստեփանակերտից մինչեւ Կոռնիձոր 4 օր ճանապարհ են եկել, իրենց Վայքի ընդունման կենտրոնում ասել են, որ կամ Վարդենիս, կամ Բերդ պիտի գնան։

«Նոր մի կերպ տեղ են հասել, հիմա էլ տեղ չունենք գիշերելու, երեխեքն առանց ջրի ու բաղնիքի, ոչ մի բանի։ Մեզ ասել են գնացեք Վայքում ներկայացեք, եկել ենք, ասում են՝ գնացեք Վարդենիս։ Վարդենիս գնանք ի՞նչ անենք, եթե Վարդենիս էր, մեր տանը կմնայինք։ Կռվից վախենում ենք, երեխեքից պատվալներից ենք հանել։ Երեխաներս ուսանող են, աղջկաս 2-րդ կուրսից հանել, բերել եմ, հիմա ի՞նչ ենք անելու»,- պատմում է Լյուդմիլա Մարգարյանը։

Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում անել ընտանիքը, Լյուդմիլա Մարգարյանն ասում է՝ կգիշերեն ավտոբուսի մեջ, եւ հավելում, որ պետությունից ակնկալիք չունի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին 13:00-ից ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակման էր անցել Արցախի դեմ, որի հետեւանքով հայկական կողմը ունեցել է հարյուրավոր զոհեր ու վիրավորները: Այդ հարձակման արդյունքում Արցախի իշխանությունները համաձայնել են ռուս խաղաղապահների առաջարկությանը՝ զինադադար հաստատելու, որով նախատեսվում է Արցախի ՊԲ զինաթափում, Արցախի Հանրապետության պետական մարմինների լուծարում եւ ինտեգրում Ադրբեջանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ