News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով։ ԱԱԾ հաղորդագրության համաձայն, նա 7 այլ անձանց՝ «Խաչակիրներ» ՀԿ անդամներ Ս. Խ․-ի, Կ. Դ․-ի, Դ. Տ․-ի, Վ. Մ․-ի, Մ. Մ․-ի, Գ. Ն․-ի, Ա. Հ․-ի հետ «ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք․․․ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը»: ԱԱԾ-ն բացահայտել է «նախապատրաստվող հանցագործությունը»։

Բազեյանի զինակիցներից Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ծիծաղելի է համարում այս մեղադրանքը․ «Ախր, ասում են՝ կոչ է արել, Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին։ Մենք քանի անգամ հանդիպել ենք, բլոտ ենք խաղացել, հաց ենք կերել, բայց ես երբեք չեմ լսել նման մտադրություն, ինքն այնքան քչախոս է, որ ընդհանրապես հավաքների ժամանակ գրեթե չի խոսում»։ Ինքը չի անցնում վերոնշյալ գործով, իրավապահներն իրենով չեն հետաքրքրվել։ Իսկ ճի՞շտ է, որ Կադիլակ Սերոժին պատկանող «Հայրենիք» կինոթատրոնի տարածքում են մշտապես հանդիպել․ «Եղել է, որ Սերոժի մոտ ենք հանդիպել, եղել է՝ Էրեբունիում, «Վաղարշապատ» ռեստորանում, բայց դա ի՞նչ կապ ունի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն շարունակում է 2024 թվականի բյուջեի քննարկումները. ԱԺ-ում է Նիկոլ Փաշինյանը (ուղիղ)
Տեղի կունենա 5 ընտրություն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման, Մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության եւ ռադիոյի...
Փաշինյանը Գրիգոր Մինասյանին երկու շաբաթով ուղարկում է արձակուրդ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով...
«Իրավունք». «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում»
Վերջինիս հայտարարությունից հետո տեղից վեր է թռել Զարուհի Փոստանջյանը ու սկսել Թեւանյանի վրա, բառի բուն...
«Հրապարակ». Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին
Իհարկե, մրցույթ ասվածը ենթադրում է մեկից ավելի մասնակից, բայց սա այդ դեպքը չէ․ Ֆիդանյանը միակն է եղել, ով...
«Հրապարակ». Ո՞րն է հաջորդը
Նախ օրինական ընտրված եւ լավ աշխատող համայնքապետին հեռացրին՝ միայն այն պատճառով, որ նա ՔՊ-ական չէ...
«Հրապարակ». Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին
Թաղապետ Մխիթարյանը երեկ սկզբում չորով փորձեց հերքել խրախճանքի մասին լուրը, սակայն որոշեց...
Ամենաշատ