News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, սեպտեմբերի 22-ի առավոտյան ոստիկանության ծառայողները հանրության և լրագրողների աչքի առաջ ծեծի ենթարկելով ձերբակալեցին: Ընդ որում, ոստիկաններն այնպիսի անմարդկային վայրագություն էին դրսևորել, որ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց՝ մարմնական վնասվածքներով:

Իսկ բերման ենթարկելու պատճառն ինքնաբուխ խաղաղ հավաքին մասնակցելն էր: Այն, որ ակցիա իրականացնողների շարքից Լևոն Քոչարյանին ամեն գնով հեռացնելը հատուկ հրահանգ էր, որևէ մեկը կասկած չուներ: Սակայն, ինչպես տեղեկացրեցին «Փաստ» թերթի աղբյուրները, պարզվում է՝ բոլորը չէ, որ սիրում են գլուխները կախ ապօրինի հրահանգ կատարել: Մեր ունեցած տեղեկություններով, Լևոն Քոչարյանի գործով կալանքի միջնորդություն ներկայացնելու օրը փոխվել է քննչական խմբի ղեկավարը, որն ուներ օբյեկտիվ քննիչի հեղինակություն, այնուհետև չներելով կալանք չներկայացնելու որոշումը՝ ազատել են աշխատանքից։

Ավելին, մեր տեղեկություններով, նույն օրը, երբ Լևոն Քոչարյանը գտնվել է հիվանդանոցում, շուրջ 10 ոստիկան մտել է հիվանդանոց՝ տեղեկացնելով, որ կա հրահանգ՝ անկախ առողջական վիճակից, տանելու դատարան, և, չնայած բժիշկների առարկությանը, Լևոն Քոչարյանը որոշել է, որ մասնակցելու է դատական նիստին։ Կալանավորման օպերացիայի մեջ մեծ մասնակցություն ունի նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ օրվա իշխանությունների սիրելի դատավոր-նախագահ Մնացական Մարտիրոսյանը, որի վերաբերյալ առանձին կներկայացվեն մանրամասներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ազգային ժողովը շարունակում է դեռ նախորդ շաբաթ մեկնարկած իր նիստերը (ուղիղ)
Նշենք, որ սա այս նստաշրջանի վերջին հերթական նիստն է...
Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը, որը կշարունակվի մինչև ուրբաթ ներառյալ
Իսկ առաջիկա շաբաթ օրը կնշվի սրբի տոնը: Տոնի առթիվ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ...
Շուրջ 90%-ով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը. ԲԴԽ նախագահը` այսօրվանից ուժի մեջ մտնող փոփոխության մասին
Այսինքն՝ քաղաքացիական դատարաններում 2000-4000 գործ ունեցող դատավորները հաջորդ տարվա գարնանից կունենան 200-300 գործեր (այնքան, որքան զարգացած...
«Փաստ». Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների
Օրինակ՝ 2019 թ. Մկրտչյանը մեծ ոգևորությամբ ավետում էր կարի ֆաբրիկայի հիմնումը, որը, սակայն, փակվել է...
«Հրապարակ». Վայց Ձորը որբացավ. ԱԱԾ աշխատողից նման սեր ու «ջիգյար» ակնկալել չարժե
Բանն այն է, որ Արարատ Գրիգորյանը միակ մարզպետն է, ով թվարկված բոլոր խմբերին նվիրված օրերին ու տոներին...
«Հրապարակ». 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար
Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաեւ որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է...
Ամենաշատ