News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային Ժողովի ներսում փակցված կարող եք տեսնել ցուցանակ, որի վրա գրված է. «Խնայե՛ք ջուրը, Save Water», «Խնայե՛ք էլեկտրաէներգիան, Save Energy», «Պահպանե՛ք անվտանգության եւ հակահրդեհային կանոնները, Keep safety and Fire-fighting rules»։

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, թե պետական որ կառույցն ինչպես է օգտագործում խմելու քաղցրահամ ջուրը։ Այսպիսով, խմելու ջուր խնայելու մասին քարոզ անող Ազգային Ժողովը 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 28-ը 4 մլն 125 հազար դրամ արժողությամբ «ըմպելու ջուր» է գնել։ Գնումը կատարվել է «Ագրոսյան» ՍՊԸ-ից։

Ընկերության դեմ հարուցվել է վարչական վարույթ, եւ գանձման ենթակա գումարը կազմել է 1 մլն 556 հազար դրամ։ Վարչական ակտ ընդունելու մասին հարկ վճարողը պատշաճ կերպով ծանուցվել է, սակայն չի ներկայացել վարույթի նյութերին ծանոթանալու համար եւ որեւէ բացատրություն չի տվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի խորհրդարանը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)
Նշենք, որ սա այս նստաշրջանի վերջին հերթական նիստն է...
«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանը դիմել է Հայկ Կոնջորյանին և առաջարկը բավարարվել է. այսօր հանդիպում կլինի
Իհարկե, պարզ չէ՝ փակ հանդիպումը ինչ ընթացք կունենա, բայց այն, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը...
«Հրապարակ». ՔՊ-ն կոռուպցիայի դեմ է «պայքարում»
Հանձնաժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում մոտ մեկ ամսով հանձնաժողովի անդամներից...
«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ում այլեւս միահեծան իշխանություն չունի. Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից
Որ ամեն ինչ հարթ պետք է ընթանար՝ համոզված էր նաեւ թեկնածուն: Նա նիստի ընդմիջման ժամանակ ասել էր, որ...
«Ժողովուրդ». Դատական գործերը կարող են քննել էլեկտրոնային եղանակով
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի...
«Հրապարակ». Երեկվանից Ալավերդու մատույցներում ոստիկանական զորքեր են կուտակել
Սակայն իշխանությունը զավթելուց հետո ՔՊ-ական ավագանու անդամների իզնութոզը չի երեւում...
Ամենաշատ