News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը բացասաբար կանդրադառնա Պետքարտուղարության գործունեության վրա համաշխարհային ասպարեզում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ABC News-ը։

«Սա, անշուշտ, կազդի մեր աշխատանքի վրա: Մեզ համար ավելի կդժվարանա անել այն ամենը, ինչ անում ենք ազգային անվտանգության ամրապնդման համար։ Ուստի Կոնգրեսին կոչ ենք անում չգնալ այս քայլին»,- ասել է Բլինքենը։

Նա չի պատասխանել այն հարցերին, թե արդյոք ընդունելի փոխզիջում կհամարի՞ աշխատանքը շարունակելու բանաձեւը, որը չի ներառի Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորումը։

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել կոնկրետ օրենսդրական համաձայնագրեր։ Դա Կոնգրեսի անդամների գործն է»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ