News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ղազախստանի Կարագանդայի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ կործանվել է UPLA286 ինքնաթիռը (P2002 տեսակի), զոհվել է երկու մարդ, տեղեկացրել է Tengrinews.kz-ը՝ հղում կատարելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությանը։

Ինքնաթիռը թռել էր սեպտեմբերի 30-ի առավոտյան,Ուշտոբե գյուղի Բալապան ուսումնամարզական հարթակից։ «Թռիչքից հետո ինքնաթիռի անձնակազմը կապ չի պահպանել։ Որոնման ժամանակ հայտնաբերվել են կործանված օդանավը եւ երկու օդաչուները։ Տրանսպորտի նախարարության պատահարների հետաքննության վարչությունը հետաքննություն է սկսել»,- նշվել է հաղորդագրությունում։

Ավելի ուշ գերատեսչությունը նշել է, որ ավիացիոն պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 08.44-ին, Կարագանդայի մարզի Դոսկեյ աուլից հինգ կիլոմետր հեռու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ