
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են առկա ռազմավարական հարաբերությունները Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ համագործակցության հեռանկարները։
Խոսակցությունը վերաբերել է Վրաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցությանը»,- նշված է հաղորդագրությունում։