News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ես չեմ հավատում, որ այսօր կա մի հայ, որի սրտից արյուն չի գնում, ով ուզում է լինի, որ անկյունում ուզում է լինի և ինչ գաղափարի կրող լինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք սիրում ենք պատմել և խոսել, թե որքան հին ազգ ենք մենք, բայց ի՞նչ ենք մենք սովորել այդ հազարավոր տարիների ընթացքում:

Գլուխ գովալ անցյալով և բաժանվել իրարից: Դու հայաստանցի ես, ես՝ ղարաբաղցի, դու սիրիահայ ես, ես՝ ռուսաստանահայ, ես՝ ապարանցի, դու՝ գյումրեցի, վանաձորցի, երևանցի, հետո օրինակ՝ Երևանում՝ կոմիտասցի, կենտրոնցի, արեշցի, հետո՝ մեր թաղ, ձեր թաղ, մեր շենք, ձեր շենք:

Հիմա այս առիթը փորձելու են օգտագործեն մեզ հերթական մահացու հարվածը հասցնելու համար: Հերի՛ք է, հերի՛ք:

Ախր սպանելուց մեզ առանձին-առանձին չեն սպանում է, սպանում են բոլորիս մի տեղում ու մի զարկով:

Ես չեմ հավատում, որ այսօր կա մի հայ, որի սրտից արյուն չի գնում, ով ուզում է լինի, որ անկյունում ուզում է լինի և ինչ գաղափարի կրող լինի:

Այս օրերին լավ առիթ է հասկանալ, որ հայը հային չի կարող թշնամի լինել, ատել, ուզենալ սպանել, մենք ոչ դրա ռեսուրսն ունենք, ոչ էլ իրավունքը: Հարցեր ունենք շատ իրար, անհամաձայնություններ՝ ավելի շատ, բայց կա գիծ, որը անցնել չի կարելի, վերջացել է այդ լիմիտը վաղուց, վերջացե՛լ է, լսո՞ւմ եք:

Հա, ու մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս: Հիմա մի բան կա, որ պետք է անենք՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ լինենք: Մեր վերքերը բուժենք ու գնանք առաջ:

Մեր սարերի պես պինդ ենք, սա էլ կանցնենք, դիմանալ է պետք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ