
Erova ընկերության ուղեւորատար ավտոբուսը, որն Անկարայից շարժվում էր դեպի Թոքաթ, շրջվել է թուրքական Ամասի բնակավայրի մոտ, ճամփեզրին, տեղեկացրել է TRT Haber-ը։
Նշվել է, որ ՃՏՊ-ի պատճառն այն է եղել, որ վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը։
Պատահարի վայր են ուղարկվել ոստիկանությունը, ժանդարմերիան եւ բազմաթիվ բժշկական բրիգադներ։
Իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ զոհվել է վեց մարդ, 35 հոգի վիրավորվել է, գրել է թուրքական ԶԼՄ-ն։