Այս պահին Ստեփանակերտում է գտնվում 15 անձ, որոնք ունեն հենաշարժողական ու այլ խնդիրներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը ներկայացնող մամուլի ասուլիսին ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Մեզ փոխանցել են, որ շտապօգնության մեքենաներ են մեկնել»,- ասաց նա:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ շտապօգնության 15 մեքենա է ուղևորվել Հակարիի կամուրջ, հասել են Ստեփանակերտ:
«Պատրաստվում են բոլոր անձանց, ովքեր անկողնային հիվանդ են, ունեն հենաշարժողական խնդիրներ, տեղափոխել Հայաստան»,- ասաց նա: