
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի զավթումը եւ Հայաստանի կողմնորոշումը դեպի Արեւմուտք փլուզել են Ռուսաստանի հիմնական հարացույցը Հարավային Կովկասում, տեղեկացրել է «Эхо Кавказа»-ն։
«Ռուսաստանն այլեւս աջակցություն չունի Կովկասի երեք երկրներից ոչ մեկի կողմից, ուստի, ինչ էլ որ ասեն ընդդիմության խոսող գլուխները, ես արդեն այստեղ եմ եւ պատրաստվում եմ ակտիվորեն զբաղվել բոլոր կարգին մարդկանց միավորմամբ, այդ թվում նոր մարդկանց զանգվածային ներգրավմամբ։ Ես ինքս սովորել եմ իմ կադրային սխալների վրա, վերջում հստակ տեսել եմ, թե ով ով է, եւ մտադիր եմ ոչ միայն ինքս ազատվել, այլեւ ազատել ամբողջ երկիրը բանտարկությունից»,- նշել է Սաակաշվիլին։