Հայաստանի բուժհաստատություններում այս պահի դրությամբ բուժում են ստանում 361 արցախցիներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը ներկայացնող մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«221-ը պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք են, 114-ը` ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացածները, մյուս 26 անձինք առողջական այլ խնդիրներով են հոսպիտալացվել»,- ասաց նախարարը՞
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ գրանցվել է մահվան 14 դեպք:
«Շատ պացիենտների վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: Վերակենդանացման բաժանմունքներում գտնում է 10 երեխա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` կայուն, մեկ երեխայի մոտ արդեն կա դրական դինամիկա»,- նշեց Ավանեսյանը:
Նախարարը հայտնեց, որ այս գիշեր երկու փոքրիկներ են վթարի հետևաքնով տեղափոխվել ՀՀ բժշկական կենտրոններ: