
Ամերիկացի միլիարդատեր եւ գյուտարար Իլոն Մասկը Х-ի իր միկրոբլոգում քննադատել է Գերմանիային Իտալիա անլեգալ միգրանտներ տեղափոխելու համար։ Նա այս առնչությամբ թվիթ է հրապարակել իտալական Radio Genoa ԶԼՄ-ում, որում նշվել է, որ ներկայում Միջերկրական ծովում են գտնվում գերմանական ՀԿ 8 նավեր, որոնք անլեգալ միգրանտներ են հավաքում Իտալիայում իջեցնելու համար։
«Այդ ՀԿ-ները սուբսիդավորվում են Գերմանիայի կառավարության կողմից»,- գրել է ԶԼՄ-ն։
Իլոն Մասկը հարց է տվել, թե արդյոք այդ մասին տեղեկացված է գերմանական հասարակությունը։
«Այո։ Եվ դա կոչվում է կյանքեր փրկել»,- պատասխանել են նրան Գերմանիայի ԱԳՆ միկրոբլոգում։
«Նշանակում է՝ դուք իսկապես հպարտանում եք դրանով։ Հետաքրքիր է։ Անկեղծ ասած՝ ես կասկածում եմ, որ գերմանական հասարակության մեծ մասը աջակցում է դրան։ Դուք հարցում իրականացրե՞լ եք։
Իհարկե, Իտալիայի ինքնիշխանության խախտում է, երբ Գերմանիան հսկայական քանակությամբ անլեգալ միգրանտներ է տեղափոխում իտալական հող»,- նշել է Մասկը։