News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է հասնել դատական հրամանի «Միավորման եկեղեցի» կրոնական կազմակերպությունը ցրելու մասին, տեղեկացրել է Kyodo-ն՝ հղում կատարելով կառավարությունում ունեցած աղբյուրին։

Այս քայլը ձեռնարկվել է կրոնական կազմակերպության բազմամսյա հետաքննությունից հետո եւ կապված է դրամաշորթության մեղադրանքների հետ, որը կատարվել է նրա անդամների նվիրատվությունների միջոցով։

Կազմակերպության հանդեպ ուշադրությունը մեծացավ այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Սինձո Աբեն անցած տարի նախընտրական ելույթի ժամանակ մահացու վիրավորվեց կազմակերպության հետ ունեցած ենթադրյալ կապի համար։ Միջադեպը վեր հանեց նաեւ նրա կապերը կառավարող կուսակցության շատ օրենսդիրների հետ։

Մշակույթի գործերի գործակալությունը դիտարկում է կրոնական հաստատություններով զբաղվող խորհրդատվական մարմնի նիստի գումարման հնարավորությունը հոկտեմբերի 12-ին, որպեսզի տեղեկացնի իր պլանի մասին եւ դիմի Տոկիոյի օկրուգային դատարան՝ խնդրելով հրամայել ցրել կազմակերպությունը, տեղեկացրել է աղբյուրը։

Աղբյուրի համաձայն՝ գործակալությունը «Միավորման եկեղեցու» ներկայացրած փաստաթղթերի եւ զոհերի հայտարարությունների հիման վրա, որոնց վրա ճնշում է գործադրվել, որպեսզի ստիպեն նրանց զանգվածային նվիրատվություններ կատարել, եկել է այն եզրահանգման, որ կազմակերպության գործողությունները հավասարվում են Կրոնական կորպորացիաների մասին օրենքի խախտումներին։

Ցրվելու դեպքում Հարավային Կորեայում 1954թ. հիմնադրված «Միավորման եկեղեցին» կկորցնի կրոնական կորպորացիայի կարգավիճակը Ճապոնիայում եւ կզրկվի հարկային արտոնություններից, չնայած դեռ կարող է գործել որպես իրավաբանական անձ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ