News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը


Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի միակ դպրոցում ընդամենը վեց երեխա է սովորել, գրեթե բոլորը տարբեր դասարաններում: Տնօրեն Ժաննա Գաբրիելյանն ամեն ինչ անում էր այս փոքրիկ դպրոցը պահպանելու համար. այնտեղ նա տեսնում էր իր ժողովրդի գոյության շարունակման խորհրդանիշը: Դպրոցն ու գյուղն այսօր, սակայն, ավերվել են, իսկ աշակերտներից մի քանիսը զոհվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն օրերս հայտնել էր, որ փոքր գյուղում բնակվող 76 մարդուց 5-ը սպանվել է, եւս 15 բնակիչ վիրավորվել է, իսկ 4-ը՝ գերեվարվել։ Հինգ սպանվածներից երեքը երեխաներ են՝  Դավիթ Ալեքսանյանը եւ եղբայրներ Միքայել եւ նվեր Ղազարյանները: Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ երկու եղբայրների հուղարկավորությունը: Դավիթին հուղարկավորել էին մի քանի օր առաջ։

«Մեր փոքրիկ դպրոցը պահել եմ ամբողջ ուժով»,-պատմում է տնօրենը։ Արցախի մյուս բնակիչների նման, նա նույնպես ստիպված է եղել լքել իր հայրենիքը եւ եկել է Հայաստան։

«Յուրաքանչյուր դասարանում մենք ունեինք մեկ կամ երկու աշակերտ: Բայց ես ամեն դեպքում հպարտանում էի դրանով։ Ասում էի, որ քանի դեռ գոնե մեկ աշակերտ կա, դպրոցը պետք է կանգուն մնա։ Երեխաներին ասում էի, որ դպրոցական զանգը պետք է այնքան բարձր հնչի, որ թուրքերն այն լսեն իրենց դիրքերում»,-ասում է նա։

Այդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, նրանք բոլորը առավոտից դասի էին։ Ժամը 11-ից գյուղի մոտ տեղակայված դիրքերում կրակոցներ են սկսվել, սակայն դպրոցում այն գրեթե չեն լսել. բոլորը տարված են եղել դասերով։  

Նրանք հատկապես ուրախ էին այդ առավոտ, ասում էին, որ շատ ծնողներ մեկնել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ այնտեղից ուտելիք եւ քաղցրավենիք բերելու:

«Մեր մայրերը շոկոլադ կբերեն, մենք ձեզ հետ կկիսվենք»,-ոգեւորված պատմում էին երեխաները ՝ ընդհատելով միմյանց:

Սա Սառնաղբյուրի դպրոցի վերջին պարապմունքն էր, եւ վերջին անգամ այնտեղ հնչեց զանգը:

Դասերից հետո տնօրենն ու երեխաները գնացին տուն։ Եվ շուտով կրակոցների ինտենսիվությունը կտրուկ աճեց։ Վախենալով՝ տնօրենը հարազատների հետ փախել է թաքստոց ՝ իր հետ վերցնելով միայն պայուսակը, որը նրա մոտ էր. չի հասցրել վերցնել ո՛չ փաստաթղթեր, ո՛չ ոսկյա զարդեր, ո՛չ գումար, ո՛չ անգամ երեխայի լուսանկարը:

Տնօրենն ապրում էր գյուղի վերին հատվածում եւ, նրա խոսքով, երբ գյուղը սկսել են ռմբակոծել, ինքը հարազատների ու հարեւանների հետ հրաշքով է փրկվել՝ մի կերպ պատսպարվելով: Երբ կրակի ուժգնությունը նվազել է, տնօրենը, նրա ամուսինը, երեխան, սկեսուրը եւ մի քանի հարեւաններ իջել են մյուս թաղամաս ՝ տեսնելու, թե ինչ իրավիճակ է այնտեղ եւ ինչով կարող են օգնել համագյուղացիներին  եւ տեսել են, որ շատերը վիրավորվել կամ մահացել են։

Պարզվել է, որ երեխաները բազմաթիվ այլ խաղաղ բնակիչների հետ միասին փորձել են պատսպարվել մի վայրում, որը քիչ թե շատ անվտանգ էր թվում, սակայն թշնամիներն անխտիր կրակել են, եւ նրանց թաքստոցում է հայտնվել կամ հրետանային արկ, կամ կամիկաձե դրոն ՝ վիրավորելով եւ սպանելով խաղաղ բնակիչներին, այդ թվում ՝ երեք երեխաների:

Այնուհետեւ ադրբեջանցիները նոր հարված են հասցրել գյուղին, ինչի հետեւանքով Գաբրիելյանի ամուսինն ու եւս մեկ համագյուղացի վնասվածքներ են ստացել, որից հետո բոլոր նրանք, ովքեր կարողացել են տեղաշարժվել, ստիպված են եղել լքել գյուղը: Իսկ հետո՝ նաեւ Արցախը։

«Երկարատեւ պայքարից հետո մենք կորցրեցինք եւ՛ մտերիմներին, եւ՛ հարազատ տունը, եւ՛ հայրենիքը»,-ասում է դպրոցի տնօրենը ՝ հազիվ զսպելով արցունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել...
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի. ԱԺ նախագահ
Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ–երկու տարվա ընթացքում...
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան
Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության...
Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են...
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը հայտարարեց, որ ՀՅայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին…
ECFR. Սյունիքով ցամաքային միջանցքի ստեղծումը զգալի ռիսկեր է պարունակում Եվրոպայի համար
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց Լեռնային Ղարաբաղի ամբողջական վերահսկողությունը, վիճելի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ