News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Զանգիլանի քաղաքաշինական համաժողովում հայտարարել է, որ սկսել է ադրբեջանցիներով բնակեցնել Լեռնային Ղարաբաղը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղում բնակություն է հաստատել 2 300 ադրբեջանցի, որոնց նա անվանել է «հարկադրյալ տեղահանվածներ», իսկ տարեվերջին նրանց թիվը, նրա խոսքով, կկազմի 5 500։

«Ի դեպ, այժմ յուրատեսակ հերթ է առաջացել նրանցից, ովքեր սպասում են հայրենի հողեր վերադառնալուն։ Մարդիկ գալիս են Բաքվից, երկրի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Սումգայիթից, Գյանջայից։ Քաղաքներից գալիս են գյուղեր»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ