News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում Սլովակիայում, նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը ռուսամետ եւ հակաամերիկյան հայտարարություններ է անում, հանդես է եկել արեւմտամետ սկսնակի դեմ, տեղեկացրել է The Associated Press-ը։

59-ամյա նախկին վարչապետը եւ նրա «Smer» կուսակցությունը խոստացել են դադարեցնել Ուկրաինային Սլովակիայի ռազմական աջակցությունը, եթե իշխանություն վերադառնալու նրա փորձը հաջողվի։

«Smer»-ի գլխավոր մրցակիցը «Առաջադեմ Սլովակիա» լիբերալ կուսակցությունն է, որն ստեղծվել է 2017թ. եւ որը գլխավորում է 39-ամյա Միխալ Սիմեցկին։ Նա Եվրախորհրդարանի անդամ է։

Խոսելով մրցակցի մասին՝ Ֆիցոն շաբաթ օրն ասել է, որ կցանկանար, որ իր երկիրը չկառավարեին «սիրողական մակարդակի» մարդիկ քաղաքականությունում։

Ֆիցոն, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2010 եւ 2012-2018թթ., կողմնակից չէ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, կասկածում է, թե արդյոք Ուկրաինան կկարողանա հետ մղել ռուսական զորքերը, եւ ցանկանում է արգելակել Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ։

Նա առաջարկում է, որ Կիեւին զենք ուղարկելու փոխարեն ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն օգտագործեն իրենց ազդեցությունը, որպեսզի ստիպեն Ռուսաստանին եւ Ուկրաինային փոխզիջումային խաղաղ համաձայնագիր կնքել։

«Առաջադեմ Սլովակիա» կուսակցությունը, իր հերթին, երկրի ապագան տեսնում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ամուր անդամակցության մեջ։

Կուսակցությունը խոստացել է  շարունակել աջակցությունն Ուկրաինային։ Նա նաեւ կողմ է ԼԳԲՏ-հանրույթին, ինչը հազվադեպ բան է երկրի հիմնական կուսակցությունների շրջանում, երկիր, որը պահպանողական հռոմեական կաթոլիկության հենարանն է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳ ղեկավարը խնդրել է գերմանական Deutsche Welle-ի լրագրողին չխեղաթյուրել իր խոսքերը ԵԱՀԿ ճակատագրի մասին
Միջադեպը տեղի է ունեցել մամուլի ասուլիսում...
Գերմանիայի պաշտպանության ծախսերը 2024 թվականին կգերազանցեն ՀՆԱ-ի 2%-ը
Պաշտպանական ծախսերը երկրի ՀՆԱ-ի երկու տոկոսի չափով նախատեսված են ՆԱՏՕ-ի պայմանագրով...
Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում. Միրզոյանը՝ Կոլոմինային
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի...
Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի…
Սթոլթենբերգ. Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ
Արտգործնախարարները նաև քննարկել են Ուկրաինայի՝ Դաշինքին անդամակցելու ուղին և առաջարկություններ են...
Շվեդիայի ԱԳ նախարար. Թուրքիան ակնկալում է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումը «մի քանի շաբաթվա ընթացքում»
Ես երկկողմանի հանդիպում եմ ունեցել իմ թուրք գործընկերոջ հետ, նա ինձ ասաց, որ ակնկալում է, որ վավերացումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ