News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է պաշտպանական արդյունաբերության դաշինք ստեղծելու մասին։ Դրան կարող են միանալ զենքի եւ ռազմական տեխնիկայի արտադրողները ամբողջ աշխարհում, ընդ որում առաջին 13 ընկերություններն արդեն մասնակից են դարձել: Այս մասին հայտարարել է Զելենսկին պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ, փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

«Ասօր այս համաժողովում մենք կհայտարարենք պաշտպանական արդյունաբերության դաշինքի ստեղծման մասին՝ դաշինք, որը գնահատում է միջազգային իրավունքը եւ կարողանում է աշխատել միջազգային իրավունքի, անվտանգության իրական պաշտպանության համար։ Եվ ես խոսում եմ ոչ միայն Ուկրաինայի, այլ աշխարհի ցանկացած ազգի անվտանգության մասին ցանկացած ագրեսիայից»,-ասել է նա։

Նրա խոսքով ՝ Ուկրաինան մշակել է համապատասխան բազային հռչակագիր ՝ որպես դաշինքի հիմք։ Եվ դրան կարող են միանալ զենքի եւ ռազմական տեխնիկայի արտադրողները ամբողջ աշխարհից, որոնք «կիսում են ժամանակակից ռիսկային պայմաններում ագրեսիայից իրական պաշտպանության մտադրությունը»։

Բացիա յդ, նա ասել է, որ Ուկրաինան պաշտպանական-արդյունաբերական համալիրի համար հատուկ տնտեսական ռեժիմ է մշակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ