ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Կալիֆոռնիայի Հանրապետական կուսակցության աշնանային համագումարում կրկնօրինակել է Բայդենին, որը ելույթից հետո բեմից ելք էր փնտրում։
«Որտե՞ղ է այդ հիմար բեմը․․․Որտե՞ղ եմ ես, գրողը տանի»,-ասել է Թրամփը՝ ծաղրելով Բայդենին։
Նա նաեւ քննադատել է Կալիֆոռնիայի դեմոկրատական կուսակցության մի շարք օրենսդիրների եւ առաջնորդների եւ հայտարարել, որ «Բեւերլի Հիլզում հարուստ մարդկանցից գարշահոտ է գալիս ջրի մասին խիստ օրենքների պատճառով, որոնք թույլ չեն տալիս նրանց բավականաչափ ցնցուղ ընդունել»։