
Արցախը գրեթե լիովին դատարկվել է, մնացել են մի քանի հարյուր մարդիկ, որոնք նույնպես հեռանում են։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արդյո՞ք միջազգային դիտորդները պատրաստվում են ստուգել, թե ինչպես է Ալիեւի ցեղասպանածին վարչակարգը պաշտպանում մարդու իրավունքներն ու կենդանիների անվտանգությունը։
Հուսալի միջազգային երաշխիքների դեպքում մարդիկ կվերադառնան իրենց տները»,- նշել է նա՝ տեսանյութ հրապարակելով դատարկված Արցախից, որտեղ մնացել են միայն լքված ընտանի անասունները։