Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հաշվառված է 82 827-ը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Վարդանյանը:
Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 21 062 տրանսպորտային միջոց: