News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Հարկադրված հայրենազրկվող արցախցիների վերջին մեծ խմբերի հետ ես նույնպես դուրս եկա Արցախից: Այս մասին ֆեյսբուքում գրել Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես Գարեգին Ասրյանը:

«Ինչքան էլ որ փորձում էի անընդհատ հետաձգել խիստ ցավոտ այս քայլը, բայց համառելս արդեն 10 և 5 տարեկան երեխաներիս հոգեկան և ֆիզիկական առողջության վրա ծանր հետևանքներ էին սկսում թողնել. գրեթե ոչինչ չէին ուտում, մեծն անընդհատ սրտխառնոց ուներ, փոքրն օրվա մեծ մասն ականջները ձեռքերով փակում էր, որ նորից կրակոցներ ու պայթյուններ չլսի: Մեր թաղում գրեթե մարդ չկար, պատուհանից հատուկենտ անծանոթ մարդ տեսնելիս մտածում էին, որ թ*ուրքեր են:

Չնայած չգիտեի, թե էլ ինչ կարող էի անել տեղում, բայց գործնականում ինձնից օգուտ էլ չկար, քանի որ երեխաների մոտից մի քանի րոպեով բացակայելն էլ արդեն անհնարին էր դառնում. վախենում էին, որ ինձ էլ չեն տեսնի: Ամբողջ իրավիճակը մանրամասն ներկայացնել չեմ ուզում, այս դժոխքով անցած մարդիկ միայն լիովին կհասկանան սա, բայց մյուս կողմից էլ նորից ցավոտ վերապրումներ պատճառելը մարդկանց ճիշտ չէ: Կարճ ասած. որոշ հագուստներ, առաջին անհրաժեշտության մի քանի իրեր ու մի երկու գիրք վերցրինք և դուրս եկանք, անցանք մեր բաժին դերզորյան տառապալից ճանապարհը և արդեն ՀՀ-ում ենք:

Այս պահին ոչ մի հստակություն չունեմ ապագայի հետ կապված, ոչ մի հարցի պատասխանել չեմ կարող, անգամ չգիտեմ, թե ինչի կարիք ունեմ: Մի բան միայն հաստատակամ կարող եմ ասել. երբեք չեմ համակերպվելու Արցախի կորստյան հետ, չեմ կորցնելու վերադարձի հույսը և անելու եմ իմ համեստ կարողություններից կախված ամեն բան՝ այդ հույսն իրականության վերածելու գործում թեկուզ ամենաչնչին ներդրում բերելու»,- գրել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Արցախի ներկայացուցչությունը չի մեկնաբանում Սամվել Բաբայանի որեւէ հայտարարություն
Սամվել Բաբայանը լրագրողներին տված ճեպազրույցում հայտարարել էր, թե…
ԵՄ-ում հույս ունեն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն. ԵՄ դեսպան
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ